Հայերենը իր տեղը պետք է ունենա

Հայերենը իր տեղը պետք է ունենա
Օրեր առաջ հայ-ռուսական միջխորհրդարանական հանդիպման ժամանակ ռուս գործընկերների՝ Հայաստանում ռուսերենին կարգավիճակ տալու շուրջ հայտարարությունների մասին Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ Հայաստանը պետք է կարողանա այնպես անել, որ ցանկացած միության անդամակցության պարագայում էլ հայերենն իր տեղն ունենա:


 


 


«Շատ լավ է, երբ տարածում են ռուսերենը, բայց լուրջ խնդիր է, երբ փաստաթղթային օրենսդրական բազան են փորձում ռուսերեն դարձնել»,-ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ իր երկրի օրենքները չի պատրաստվում ռուսերենով կարդալ։


 


 


Նրա խոսքով եթե պաշտոնական փաստաթղթեր են հարկավոր լինելու, ապա դրանք պետք է թարգմանվեն այն բոլոր լեզուներով, որոնց երկրները ՄՄ-ի անդամ են։ «Չորս տարբեր երկիր կլինի, թող չորսով թարգմանեն, հինգը՝ հինգով. Օրինակ՝ ԵՄ-ն անում է այդպես, կարելի՞ է այստեղ էլ անել, միգուցե, չգիտեմ: ԵՄ-ն ունի այդ մեխանիզմները, որ բոլոր լեզուներով այդ պաշտոնական փաստաթղթերը լինեն»:


 


 


Վերջինս հույս ունի, որ Մաքսային Միությանը չենք անդամակցի։