Կանայք խոնարհ եվ սրտամոտ...

Կանայք խոնարհ եվ սրտամոտ...

Օրեր առաջ բացվեց «Բարեկամության խաչ» հուշարձանը՝ ի պատիվ Պուտինի այցի։



 



Ցանկացած արձան իր մեջ պարունակում է ոչ միայն խորհուրդ, հիշատակ եւ հոգեւոր արժեք, այլ նաեւ այն իմաստավորում է բովանդակային ճշմարտության արտացոլումը։ Քանդակագործ Ֆրիդ Սողոյանն իրոք արվեստի գնահատման առումով հաջողված ստեղծագործություն է ներկայացրել։



 



Սակայն մի փոքր դրվագ փաստացիորեն չի համապատասխանում իրականությանը։ Եվ խորհրդային տարիներին, եւ այսօր հայ եւ ռուս տղամարդիկ ունեցել են գործարքներ ներկայացնելու ավանդույթ, պատերազմի տարիներին հայերը մեծ ավանդ են ունեցել հաղթանակի գործում, եւ Բեռլինի մատույցներում, վերջապես, հայ տղամարդիկ ուշադիր են եղել սլավոնական ազգի կանանց նկատմամբ։



 



Սակայն երբեւէ չեմ հիշում, որ հայ եւ ռուս կանայք սրտամոտ եղած լինեն, ավելին՝ հայ տղամարդու սրտամոտ լինելը ռուս ընկերուհու նկատմամբ մշտապես առաջացրել է խանդի տեսարան հայի օջախում։ Ասվածը ոչ թե վերացական մտածողության արդյունք է, այլ կենցաղային իրողությունների վավերագրում։



 



 



Հայ եւ ռուս կանայք իրենց ավանդապաշտությամբ շատ տարբեր են կենցաղում եւ ամենուր…։  Այնպես որ, հուշարձանը գեղեցիկ է ինչպես գործ, բայց իրողությունից մի փոքր շեղում ունի։



 



Գառնիկ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ ՀԱՄԿ-ի



պատասխանատու քարտուղար