Կոստանյանն անփոխարինելի՞ է

Կոստանյանն անփոխարինելի՞ է

Հարցին` «պատահաբար» չգիտե՞ք, թե ով է փոխարինելու ՀՀ գլխավոր դատախազ նշանակված Գևորգ Կոստանյանին, որպես ՀՀ ներկայացուցիչ Եվրոպական դատարանում, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց. «Ոչ, տեղյակ չեմ. այդ գծով ես այս պահին ունեմ նոր տեղակալ` փոխնախարար Արման Թաթոյանը, որը փոխնախարար է նշանակվել օրերս, իսկ թե ով է փոխարինելու Գևորգ Կոստանյանին, չգիտեմ»:



 



Իսկ մեր տեղեկություններով, Գևորգ Կոստանյանն անփոխարինելի է: Նա դեռ ինչ-որ ժամանակ կլինի Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, որովհետև, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, այդ դատարանում կան մի քանի գործեր, ոչ ներքաղաքական, այլ արտաքաղաքական «հնչեղության»` Ադրբեջանին առնչվող, որոնք վարել է ինքը: «Եվ ճիշտ կլինի, որ ինքն էլ ավարտի դրանք, հետո կորոշվի` փոխարինո՞ւմ է նրան ինչ-որ մեկը, թե՞ ոչ»:



 



«Մեկին հազար ձի ու ջորի, մեկին` ոչ ուլ ու ոչ մաքի՞». մեկը միանգամից երկու պատասխանատու պաշտոն կարող է զբաղեցնել, մյուսը գործազուրկ տառապե՞լ: «Էդպես չէ. Կոստանյանն էն ժամանակ էլ համ զինդատախազ էր, համ էլ Եվրոպական դատարանի ներկայացուցիչ. այնպես որ, կարծում եմ` շատ բան չի փոխվել»,- ասաց մեր զրուցակիցը: