«Դուրս արի փողոց»,«Կասե-ցում».Ընդդեմ կուտակայինի հավաքը (լրացված)

«Դուրս արի փողոց»,«Կասե-ցում».Ընդդեմ կուտակայինի հավաքը (լրացված)

16:35.



«Զարթիր, լաո, մեռնիմ քըզի» երգելով երթի մասնակիցները հասնան Հանրապետության հրապարակ:



15:31. 



Հավաքի մասակիցները շարժվում են Մաշտցի պողոտայով դեպի Սայաթ–Նովա, Աբովյան փողոցներ, հետո  դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով կվերադառնան Ազատության հրապարակ, որտեղ էլ կավարտվի երթը։ 



Նրանք բղավում են «Դուրս արի՛ փողոց»,«Կասե-ցում»:



Մեծ թվով ոստիկաններ են ուղեկցում նրանց և հորդորում  շարժվել մայթերով՝ազատելով փողոցը:



15:07



Լևոն Զուրաբյան:Քաղաքացիական նախաձեռնության և չորս կուսակցությունները համախմբվեցին:Բոլորս էլ գիտենք, որ իշխանությունը բանդիտների հավաքածու է: Սերժի օրոք 5 միմիարդ դոլար է երկրի սահմաններից դուրս եկել: Մենք ինչպե՞ս կարող ենք վստահել նրանց: Մեր երկիրը վարի է գնում:Թույլ չենք տալու այլ, պայքարելու ենք: 



-Քաղաքացիները բղավում են «Կասե-ցում»:



Քաղաքական գործիչների ելույթները շարունակվում են:






14:57



Նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը խոսեց ժողովրդի համախմբվածության մասին, քաղաքական գործիչների միավորված լինելու մասին, նշելով որ քաղակական այսպիսի համախմբվածությունը աննախադեպ է:



Hraparak.am-ի լրագրողի փոխանցմամբ քիչ առաջ հավաքի մասնակիցներին է մոտեցել փոխոսիկանապետ Վալերի Օսիպյանը  և հայտարարել , որ այսօրվա երթը արտոնված չէ:






14:21



«Մենք են տերը մեր երկրի»,«Կասե-ցում», «հաղթա նակ», ահա այսպիսի բացականչություններով մեկնարկեց հանրահավաքը:



«Դ!եմ ենք» շարժման անդամ Դավիթ Խաժակյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն ոչ իշխանական ուժերին ու տարբեր կազմակերպություններին, որոնք միացել են պայքարին:Վերջինիս խոսքով բացի  մեզնից առաջինը ոչ մեկը չի բարձրացնելու պայքարի խնդիրը:



Երթի մասնակից` ԲՀԿ խմբակցության քարտուղար  Նաիրա Զորհաբյանի խոսքով մենք պետք է չառհամարենք, չսիրենք սեփական ժողովրդին, որ հասցնենք այս վիճակի: Եվ միասնական պիտի լուծենաք այս խնդիրը, միասնական պիտի հաղթենք, միասնական վիճարկենք գազի մասին պայմանագիրը»:



Հավաքը շարունակվում է, դրան կարող եք հետևել  ուղիղ եթերով:



 






14:04



Ազատության հրապարակում մեկնարկեց 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը:



 Ինչպես  նախապես հայտարարվել էին հանրահավաքին են միացել  նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»։



Հրապարակում են մեծ թվով  ոստիկաններ, 2000 ավելի  մարդիկ, որոնք եկել են Հայաստանի պետական և «Դ!եմ եմ» շարժման լոգոներով, դրոշներով:



Հավաքը արտոնված է: Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը՝ Ազատության Հրապարակ-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ: