«Սանդենս» կինոփառատոնը հայտարարել է հաղթողների անունները

«Սանդենս» կինոփառատոնը հայտարարել է հաղթողների անունները

Ավարտվել է անկախ կինոյի աջակցմանն ուղղված «Սանդենս» կինոփառատոնը, որն ամեն տարի անցկացվում է ԱՄՆ Յուտա նահանգում: Այս անգամ կինոստուգատեսի հայտնությունը դարձավ երիտասարդ թմբկահարի մասին պատմող Դեմիեն Չազելի ամերիկյան «Մտրակի հարվածը» (Whiplash) ֆիլմը, որն արժանացավ «Գրան-պրի» մրցանակին:



«Արտասահմանյան խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ռեժիսոր Ալեխանդրո Ֆերնանդես Ալմենդրասի «Սպանել մարդուն» (To Kill a Man) հոգեբանական թրիլլերը:



«Արտասահմանյան վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթել է Սիրիայում իրավիճակի մասին պատմող Return to Homs («Վերադարձ Հոմս») ֆիլմը: Ֆիլմում պատմվում է սիրիացի ֆուտբոլիստի մասին, ով ով որոշում է ներգրավվել հեղափոխությանը: Ընդունելով մրցանակը, ֆիլմի բեմադրիչ Դերկին հայտարարել է, թե «այս ֆիլմի հաղթանակը հույս է ներշնչում, որ նախագահ բաշար Ասադը վերջապես կարող է գահընկեց լինել, և նրա տեղը կարող է գալ այնպիսի մարդ, ով ի վիճակի է ինչ-որ բան փոխելու»: