Փետրվարի 3-ին կմեկնարկի ԱԺ գարնանային նստաշրջանը

Փետրվարի 3-ին կմեկնարկի ԱԺ գարնանային նստաշրջանը

Փետրվարի 3-ին կմեկնարկի ԱԺ գարնանային նստաշրջանը: Նիստերի օրակարգն օրինաչափորեն հաստատվում է ուրբաթ օրը, սակայն երեկ այն չհաստատվեց ԱԺ նախագահի՝ Դուբայում գտնվելու պատճառով: Օրակարգի քննարկումը նշանակվել է այսօր` ժամը 15-ին: Երեկ, չնայած մշտական հանձնաժողովներում տեղի էին ունենում օրենքի նախագծերի քննարկումներ, ԱԺ-ն «որբ էր ու անտեր». խորհրդարանական «Անտանտը» բացակայում էր: Ինչպես տեղեկացրին ԱԺ-ից, Հերմինե Նաղդալյանն այդպես էլ չէր ստանձնել ժամանակավոր «տրոնը» ոչ միայն հիվանդ, այլեւ արձակուրդում լինելու պատճառով: Փաստորեն, հայոց երկիրն անցնող օրերին առանց նախագահ է եղել` 3 օր շարունակ, ու ոչ մեկը գլխի չի ընկել «անարյուն» «պերեվառոտ» իրականացնել: