Առաջարկ կլինի՝ մարդավարի կմտածենք

Առաջարկ կլինի՝ մարդավարի կմտածենք

Չնայած դեռ կրթության եւ գիտության նախարարությունը Թատերական ինստիտուտի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ չի հայտարարել, բայց գրեթե ամեն օր նոր թեկնածուների անուններ են շրջանառվում:



Նախօրեին մամուլում, որպես ռեկտորի հավանական թեկնածուի,  հիշատակվեց նաեւ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի անունը, ով երեկ մեզ հետ զրույցում նշեց, որ այդպես չէ, իսկ կառաջադրվի, թե ոչ, ըստ նրա, արդեն երկրորդ հարց է: «Այդ ամենն այդպես չի, էլի, երբ որ լինում է առաջարկ, նոր մարդավարի մտածվում է դրա շուրջ։ Օդում խոսել չեմ սիրում»,-պարզաբանեց Դադասյանը։



 



Ինչ վերաբերում է Մնջախաղի պետական թատրոնի շենքին, որին տարածք էին հատկացրել Հյուսիսային պողոտայում, եւ դեռ անցած տարի շինարարությունը պետք է սկսվեր, Դադասյանը նշեց, որ դեռ չի սկսվել, քանի որ. «Այդ տարբերակը չեղավ, հիմա ուրիշ տարբերակ է քննարկվում, դրա համար դեռ նորություն չունենք»։ Պարզ է միայն, որ թատրոնի շենքի երկրորդ տարբերակն էլ է նախատեսված Հյուսիսային պողոտայում։