Խմբակցությունն առանց Թևան չի մնա

Խմբակցությունն առանց Թևան չի մնա

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու իր դիմումը:



 



Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Հայտնում եմ բոլորին, որ այսօր ՀՀ ԱԺ նախագահին եմ հանձնել գրություն, որով հետ եմ վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումս:



 



Շուրջ մեկ ամիս ծանրութեթև եմ արել ու հավասարակշռության նժարին դրել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետևանքները, որ կարող է ունենալ որոշումս առաջին հերթին՝ «Ժառանգություն» խմբակցության համար: Պատասխանատվության զգացումս էապես գերակշռում է: Ես մնում եմ ու կաշխատեմ կրկնակի եռանդով, արդեն նաև՝ նոր տրամադրվածությամբ»: