Ի՞նչ է գրել իր Facebook-ում Սահակաշվիլին

Ի՞նչ է գրել իր Facebook-ում Սահակաշվիլին

Կիևում, ամենայն հավանականությամբ դիպուկահարի կրակոցից, սպանվել է Վրաստանի քաղաքացի Դաթո Ղիպիանին, ով Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ էր: Ըստ հավաստի տեղեկությունների՝ Ղիպիանին հրազենային երկու վնասվածք է ստացել։ Շտապօգնության ծառայությունը նրա կյանքը փրկել չի կարողացել։



 



«Դաթոն մեր կուսակցության անդամ էր, սակայն Կիևում չի գտնվել քաղաքական կամ կուսակցական շահերի նպատակով: Ինչո՞ւ էր նա գտնվում Ուկրաինայում: Այնպիսիներին, ինչիպիսին Դաթոն է, թշնամիները վարձկան են անվանում…. Շատերն են հարցնում, թե ինչ են անում վրացիները Ուկրաինայում: Ասում են, թե սա մեր պայքարը չէ: Այնինչ իրականում, Մայդանում, որտեղ վրա է հասնում Ռուսական կայսրության ավարտը, որոշվում է Վրաստանի ճակատագիրը: Որպեսզի հասկանալ, թե ինչու են վրացիները գտնվում Ուկրաինայում, պետք է նախևառաջ հասկանալ, թե ինչու էին ուկրաինացիները գալիս Վրաստան…»,- Facebook-ի իր էջում գրել է Սահակաշվիլին։