«Գնացեք Հովիկի մոտ»․ Սերժ Սարգսյանը բնակիչներին (լուսանկարներ)

«Գնացեք Հովիկի մոտ»․ Սերժ Սարգսյանը բնակիչներին (լուսանկարներ)

Վաղ առավոտյան մայրաքաղաքի Բուզանդ փողոցի բնակիչները այսօր բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց:  «Մեր խնդիրը շուրջ տաս տարվա պատմություն ունի և լուծում չի ստանում, բոլորին դիմել ենք, բայց անօգուտ»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից Կարեն Հակոբյանը։






Ակցիայի մասնակիցները զարմանք ապրեցին, երբ առանձնատնից դուրս է եկել Սերժ Սարգսյանը և մոտեցել ցուցարարներին։ «Խնդրում ենք մեզ ընդունեք ոչ որպես երկրի ղեկավար, այլ որպես հասարակ քաղաքացի։ Գոնե լսեք, միայն դուք կարող եք մեր խնդրին լուծում տալ: Տասը տարի էլ փողոցում ենք»,- դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասել են ցուցարարները: Ի պատասխան Ս. Սարգսյանը նշել է. «Գնացեք Հովիկի մոտ»: Բնակիչները կրկին ի պատասխան նշել են, որ գնացել են, սակայն վերջինս իրենց խնդրին լուծում չի տվել:Հիշեցնենք, որ մեկ ամիս ռաջա վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունել է բնակիչներին, սակայն մինչ օրս նրանց խնդրին լուծում չի տվել։