Կոնչիտայից հազիվ պրծանք, բա հետո…

Կոնչիտայից հազիվ պրծանք, բա հետո…

Այս օրերին ամբողջ Եվրոպայի ուշադրությունը Խաբարովսկն էլ հետը ուղղված էր Կոպենհագեն՝ Եվրատեսիլում ո՞վ կհաղթի։



Կարծում եմ Եվրատեսիլում առաջին մրցանակ ստացածը կդժվարանա իր սեռը ամրագրել և բարձրաձայնել։ Հետևաբար չարժե, որ մեր ողջ հանրությունը Հայաստանի Հանրապետության բոլոր խճճված սոցիալական հիմնահարցերը թողած զբաղվի Կոնչիտայի սեռաբանության   ծագումնաբանությամբ։



Ցանկացած  ձևաչափի միջոցառման մասնակցելուց առաջ անհրաժեշտ է գնահատել մրցույթի արժեհամակարգը։



Երանի,  թե մեր երկրի բոլոր հաջողությունները Եվրոպայում 4-րդը լիներ։ Դա կնշանակեր, որ մենք չէինք ունենա աղքատություն, գործազրկություն, արտագաղթ, ֆինանսական դեֆոլտ, կադրային կարուսել, դեսպանների հոխորտանք։



Արդյունքում կունենաինք իրական սոցիալական բարեկեցիկ և ժողովրդավարական երկիր։



 Հաջողություններ Արամ MP3-ին։



 



 



ՀԱՄԿ-ի պատասխանատու քարտուղար՝   Գառնիկ    Վաղարշակյան