Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը

Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:



«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:



ՀՀ նախագահի աշխատակազմ