Եղանակը՝ Հայաստանում

Եղանակը՝ Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ մայիսի 13-14-ը շրջանների զգալի մասում, 15-17-ը հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:



 



Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:



 



Օդի ջերմաստիճանը 14-ին կնվազի 2-3 աստիճանով, իսկ 15-16-ը նույքան կբարձրանա:



 



Երևանում՝ մայիսի 13-14-ը գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսերին սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 15-17-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:



 



Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: