Կարեն Մեժլումյանը նշանակվել է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ

Կարեն Մեժլումյանը նշանակվել է Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ: Այս մասին հայտնում է Պալատի կայքը:



 



«Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նախորդ որոշմամբ դադարեցվել էր որակավորման և մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ Սիմոն Բաբայանի լիազորությունները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սիմոն Բաբայանը նշանակվել էր «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն»,- ասված է հաղորդագրության մեջ: