Հա՛մ իշխանափոխություն են ուզում, հա՛մ էլ առանց ցնցումների են

Հա՛մ իշխանափոխություն են ուզում, հա՛մ էլ առանց ցնցումների են

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը միամիտ չէ և գիտե, որ այս իշխանությունները ոչինչ էլ չեն անելու, որովհետև իրենք փող շատ են սիրում ու դրա համար ոչինչ էլ չեն անի։ Այս մասին նա հայտարարեց այսօր ԱԺ-ում տեղի ունեցած քառյակի համատեղ ասուլիսի ժամանակ։



 



«Էս մարդիկ սիրում են գողանալ, և գողին չի կարելի համոզելով, փաստարկներով բերել տրամաբանության դաշտ, երբեք»,-ասաց Ա․ Մանուկյանը՝ նկատելով, էր այս մարդիկ (իշխանությունները) իրենց օրվա փողի խնդիրն են լուծում և այդ փողը պիտի հավաքեն, ու այդպիսի իշխանություններին միայն ու միայն ճնշման մեխանիզմով է հնարավոր բերել խելքի դաշտ, տրամաբանության դաշտ։



 



Արամ Մանուկյանը նաև դիմեց քաղաքացիական, հասարակական ուժերին, բոլոր քաղաքացինեին՝ նշելով, որ այս ամենը միայն միասնական, շատ դժվար պայքարի արդյունքում կարող է լինել․ «Մեր խելոք ելույթները ոչինչի չեն բերելու։ Դրա համար եմ կոչ անում բոլորն՝  ուզու՞մ եք արտագաղթ չլինի, ուզու՞մ եք Հայաստանում հայը ապրի իրավունքի դաշտում, ոտքի՛ ելեք, կանգնե՛ք, պայքարե՛ք, հոդվա՛ծ գրեք, խոսե՛ք։ Այ սա ստիպելու միակ ձևն է, ուրիշ ձև չկա»։



 



Հարցին, կարելի է եզրակացնել, որ քառյակի 12 կետերը չկատարելու դեպքում աշնանը քառյակն ավել կտրուկ քայլերի կգնա, սոցիալական ընդվզում կբարձրացնի, Ա․ Մանուկյանն ասաց, որ իրենց ձգտումը դա չէ։



 



«Անկեղծորեն ես իմ չորս ընկերների կողմից կարող եմ երաշխավորել, որ մեր ձգտումը ցնցումները չեն, մեր ձգտումը իշխանափոխությունը խաղաղ ձևով անելն է, ոչ թե արյուն, բախում․․․ ամենևին։ Մենք կոչ ենք անում իշխանություններին գալ խոհեմության դաշտ, որոշումներ կայացնել, և էդ դեպքում և՛ երկիրը կփրկվի, և՛ իրենք միգուցե կարողանան իշխանավարել։ Այսինքն՝մեր ցանկությունն է է իսկապես աշնանաը էս կետերը կատարված տեսնել։ Եթե պետք է, կօգնենք, որ կատարվեն էդ կետերը, բայց եթե չի կատարվելու, մանցածն արդեն իրենցպատասխանատվության խնդիրն է,-պատասխանեց Մանուկյանը։



 



Hraparak.am-ի դիտարկմանը, թե մի կողմից ասում է, որ այս իշխաբություններին խաղաղ, բանական ճանապարհով որևէ բան ահսկացնելն անհնար է, և պետք է ոտքի կանգնել ու պայքարել, մյուս կողմից հայտարարում է, որ ցնցումներ պետք չեն, Արամ Մանուկյանն ասաց, որ պետք չէ մոռանալ, որ իրենք քառյակ են, և որ քառյակի տարբեր ուժեր տարբեր մոտեցումներ ունեն այս հարցում։



 



«Մեր սկզբունքն է՝ մեր ցանկությունները համատեղել, նոր դարձնել գործողություն։ Ես ինչ կարծիք էլ ունենա, այս պահին, ինչ մոտեցում էլ ունենա, այս հարցում, մեր քայլերն ու մեր անելիքները պետք է համաձայնեցված լինեն։ Մեր կարծիքով՝ քառյակով հնարավոր է հասնել հաջողության, բնակաաբար սկզբումշշից շատ հանգիստ, փաստարկված ճանապարհով,  բայց նաև նշում ենք, որ եթե մեր առաջարկները չեն իրականանում, քառյակն իրավունք է վերապահում իրեն քննարկել նաև զարգացման այլ սցենարներ։ Իմ ասածի մեջ հակասություն չկար․ երկուսն էլ տեղավորվում են և՛խաղաղ գործընթացները, և՛ ճնշումային գործընթացները»,-ասաց  ՀԱԿ խմբակցության քարտուղարը։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ