Նոր փոխնախարար է նշանակվել

Նոր փոխնախարար է նշանակվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։



Արմեն Հայրապետյան



Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր



1961 թ. 7 մայիսի, ք. Երեւան



Կրթություն



1978 – 1983 թթ. – Երեւանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց եւ օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության եւ անգլերենի ֆակուլտետ



Աշխատանքային գործունեություն



1983 թ. – Արտաշատի շրջանի Դեմիտրովի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ



1985-1986 թթ. -Արտաշատի շրջանի Դեմիտրովի միջն. դպրոցի պատմության ուսուցիչ



1986 -1991 թթ. – ՀԼԿԵՄ Կենտկոմ` սովորող երիտասարդության բաժնի հրահանգիչ, սեկտորի վարիչ, միջազգային հարաբերությունների եւ սփյուռքի հետ համագործակցության բաժնի վարիչի տեղակալ



1991 – 1992 թթ. – «Սփյուռք» ասոցիացիայի փոխնախագահ



1992 թ. առ այսօր – «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի փոխնախագահ, գլխավոր տնօրեն



2010 – 2011 թթ. – ՌԴ «Յամա վ Շչերբինկե» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ



2011 – 2012 թթ. – ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ



2014 թ. հուլիսի 7-ից՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ



Այլ տվյալներ



1983 -1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում