Խարդախության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին 20 տարի անց

Խարդախության մեղադրանքով հետախուզվող կնոջը հայտնաբերեցին 20 տարի անց

Հուլիսի 6-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման է ենթարկվել 1935 թ. ծնված Ռեբեկա Մ.-ն, որը 1994 թ. օգոստոսի 12-ից ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:



Խափանման միջոցը` կալանք: