ՀԱԿ-ը մարզային հանդիպումներ է անցկացնում

ՀԱԿ-ը մարզային հանդիպումներ է անցկացնում

Հուլիսի 5-ին և 6-ին Հայ Ազգային Կոնգրեսի վարչության անդամների մասնակցությամբ տեղի են ունեցել հանդիպումներ Աշտարակի, Ապարանի, Գյումրիի և Չարենցավանի տարածքային կառույցներում:Այս մասին հայտնում են Կոնգրեսի լրատվական ծառայությունից:



Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, Քառյակի համագործակցությանը, ինչպես նաև աշնանային քաղաքական զարգացումներին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: