Տխուր է, Հովիկ Աբրահամյանն ասել է՝ թեժ աշուն չի լինելու

Տխուր է, Հովիկ Աբրահամյանն ասել է՝ թեժ աշուն չի լինելու

Մեկնարկել է իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը:



Նիստից առաջ լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքվեցին, թե ինչպես է վերաբերվում «Նաիրիտ»-ի շուրջ ստեղծված աղմուկին և ներդրողների քննադատությանը: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մենք ցանկացած ներդրում ողջունում ենք»:



Ինչ վերաբերում է երեք հարյուր միլիոնի պարտքին, վարչապետն այդ առնչությամբ ասաց, որ հանձնաժողով է ստեղծվել, որը հարցը քննարկում է:



Հարցին՝ սպասո՞ւմ է թեժ աշուն, Աբրահամյանը բացասական պատասխան տվեց: Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց և հեռացավ: