Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բարսեղյանների ընտանիքին՝ անվանի լեզվաբան և մանկավարժ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանի մահվան կապակցությամբ:



«Հովհաննես Բարսեղյանը մեր ավագ սերնդի այն նվիրյալ հայերենագետներից էր, ով տասնամյակներ շարունակ իր գործունեությամբ մեծ ավանդ բերեց թե՛ հայոց լեզվի ուսումնասիրության և թե՛ մայրենիի բարձրորակ մասնագետների պատրաստման գործին:



Խորին ցավակցություն եմ հայտնում վաստակաշատ լեզվաբանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: