Մնում է Իլհամն ասի՝ Հայաստանն իմն է ու վախից ծնկի իջնի հայկական դրոշի առաջ…

Մնում է  Իլհամն  ասի՝ Հայաստանն իմն է ու վախից ծնկի իջնի հայկական դրոշի առաջ…

Ադրբեջանի տխրահռչակ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը, ով քաղաքական գործչի իդեալ է համարել Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, հայտարարում էր, որ Արցախյան պատերազմի տարիներին «ոտքերը շուտով պետք է լվանա Սեւանա լճում»… Թե նրա ոտքերը փախուստից հետո նախիջևանյան որ գյոլում մնացին, ոչ մեկիս հետաքրքիր չէ: Բայց ասեմ, որ ժամանակ առ ժամանակ նախագահական այս հիվանդությունը գլուխ է բարձրացնում ու ոտքեր լվանալու ցանկությամբ համակվում են հաջորդիվ նախագահները: Իլհամ Ալիեւն էլ հետագայում նշել է, որ ոչ միայն Արցախը, այլեւ Զանգեզուրը, Երևանը եւ Սևանը «ադրբեջանական պատմական տարածքներն են»: Մնում է Իլհամն ասի՝ Հայաստանն իմն է ու վախից ծնկի իջնի հայկական դրոշի առաջ…



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ