Տարոնն ասում է, որ նաև պաշտոնյաները պատերազմ կգնան…

Տարոնն ասում է, որ նաև պաշտոնյաները պատերազմ կգնան…

Մի բան եմ զգացել. երբ հարստանում, հաբռգում են, արյան կազմը փոխվում է ու մարդիկ ոչ հավատում են նմանների խոսքերին, ոչ էլ ուշադրություն են դարձնում նրան հայրենասիրական ճառերին: Որովհետև հայրենասիրության համար մաքուր արյուն է պետք՝ չխառնված զանազան ախտաբանական նյութերով: Հենց դա է պատճառը, որ մեր բիրդան աղա դարձած պաշտոնյաների դիրքեր գնալուն շատերը ծաղրով են արձագանքում, մի մասն էլ չի հավատում, բայց ասում է՝ լա՜վ է սուսեք, տեսնեք, գլխներս ինչ ա գալի… Ամեն դեպքում հաճելի բան է, երբ պաշտոնյաները դիրքեր են գնում: Դա ես չեմ ասում, զինվորներից են գրում: Երբ գալիս են,- ասում են,- զգում ենք, որ մեծ գործ ենք կատարում, մեզ ավելի պատասխանատու ենք զգում: Իրենց տեղն էլ կկռվենք, միայն թե մեր ծնողներին, հարազատներին, ազգին բարի աչքով մտիկ անեն:
Զարմացա, երբ մոլի ընդդիմադիր ընթերցողներիցս մեկը, որը միշտ գրում էր, թե չի հավատում պաշտոնյաների սուտ ու մուտ խոսքերին, որ նրանց միայն իրենց փորն է հետաքրքիր, նախապատերազմական այս շրջանում սկսել է հավատալ նրանց ու բացեիբաց գրում է՝ ես հավատում եմ նրանց: Մի քանի անգամ որ գրեց՝ ես հավատում եմ նրանց, հարցրի.
-Էդ ծախե՞լ ես հոգիդ:
Ի զարմանս ինձ, գրեց.
- Հիմա էլ Տարոնն է ասում, որ նաև պաշտոնյաները կգնան պատերազմ: Թե ինքը որպես հայ տղամարդ պատերազմից չի վախենում: - Ես համաձայն եմ, թող գնան, կռվեն ու զոհվեն: - Մենակ էդպես իրենց մեղքերը կմաքրեն:



ՀԳ Բայց կգնա՞ն… Որ գնան, նամակ եմ գրելու:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ