Գնա դինջացի, նախագահ ջան, հաջող, հաջող…

Գնա դինջացի, նախագահ ջան, հաջող, հաջող…

«Մեր սիրելի նախագահ ջան:
Ի Հանրապետությունն՝ Հայաստան:
«Մենք ողջ և առողջ ենք, միայն թե չենք կարողանում ապրել, ամեն: Քեզ շատ կարոտով բարով են անում ապին, նանը, Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն, ամեն: Մեր սիրելի նախագահ. ահա իմացած լինես, որ տեղներս շատ նեղ ա և խարջը սաստիկ ուզում են և փող չենք ճարում, և նանն ու Զանին տկլոր են և տեղներս շատ նեղ ա: Նախագահ ջան, մի քանի մանեթ փող ղարգի և մի գիր ղարգի քու որպիսութենիցը։ Իմանանք՝ որտեղ, ոնց ես դինջանում, ամեն: Եվ իմացած ըլես, որ թուրքը ամեն օր կրակում է: Բայց մենք, վախենաս ոչ, սոված ու տկլոր դիրքերում կկանգնենք, կարևորը քո ու նախարարներիդ որպիսությունն է, ամեն: Դու հանգիստ դինջացի, մենք թուրքին ետ կշպրտենք, իրանց շորերը կհանենք, հագնենք, ձեռքներին էլ թե ուտելու բան լինի, կառգրավվենք: Ապին, նանը, Զանին, Մոսին, Միկիչը, Գալոն սոված ու տկլոր են»:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ