ԱԳ նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ԱԳ նախարարն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին։



Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի և, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։



«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ՝ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը: Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի բոլոր հիմնական փաստաթղթերը և համապատասխան բարեփոխումներ է իրականացրել այդ ուղղությամբ», - ասել է նախարար Նալբանդյանը։



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիլս Մյուժնիկսը նշել է, որ Երևան է ժամանել բավականին հագեցած աշխատանքային օրակարգով՝ նպատակ ունենալով առավել խորացնել Հայաստանի տարբեր կառույցների հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաստատված արյունավետ համագործակցությունը։