Մենք գեղեցիկ ենք լռում

Մենք գեղեցիկ ենք լռում

Երբ իշխանությունն ու ընդդիմությունը խոսում են միևնույն խնդրի մասին և ասում են տարբեր բաներ, դա լրիվ նորմալ է: Իշխանությունն իր տեսակետն է պնդում, ընդդիմությունն՝ իր, և հասկանում ես, որ սա իշխանությունն է, իսկ սա՝ ընդդիմությունը: Օրինակ՝ կուտակային կենսաթոշակի մասին օրենքը: Արդեն մեկ տարի է իշխանությունն ու ընդդիմությունը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի, թե ինչպես անեն, որ օրենքը օրենք լինի և ոչ թե, ասենք՝ թալան:



Իսկ ինչպե՞ս հասկանալ այն իրավիճակը երբ միևնույն, բայց շատ կարևոր հարցի կապակցությամբ լռում է թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Ինչպե՞ս տարբերես իշխանությանը ընդդիմությունից, երբ երկուսն էլ լռում են պարտիզանի համառությամբ:



Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 10-ին Մինսկում տեղի ունենալիքին: Լռում են երկուստեք: Ինչպիսի հրաշալի ներդաշնակություն...



Սրտի կաթվածից կիրակի օրը մահացել է Հայիթիի նախկին դիկտատորը: Հայաստանում բոլորը լռում են: Ես հասկանում եմ այդ լռությունը: Բայց ես չեմ հասկանում հոկտեմբերի 10-ի ամենակարևոր հարցի շուրջ մեր իշխանությունների և ընդդիմության այս համատեղ, ներդաշնակ լռությունը: