Նաղդալյանը հույս ունի, որ կրքերը կհանդարտվեն

Նաղդալյանը հույս ունի, որ կրքերը կհանդարտվեն

Մինչ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները մտածում են, թե ինչպես «ցրեն» լրատվամիջոցներին ու չպատասխանեն ԵԽԽՎ-ում իրենց գրանցած խայտառակ ձախողմանը վերաբերող հարցերին, ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հերթական գործուղման է մեկնել:



Այս անգամ նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում է: Հետաքրքիր է այն, որ ԱԺ փոխնախագահները սովորաբար պաշտոնական այցով մեկնում են այն դեպքում, երբ ԱԺ նախագահը չի լինում պատվիրակության կազմում՝ փոխարինում են նրան: Սակայն այս անգամ Վրաստան են մեկնել թե՛ ԱԺ նախագահը, թե՛ փոխնախագահը: Մինչդեռ բոլորն սպասում էին Նաղդալյանի վերադարձին եւ հաշվետվությանը՝ ԵԽԽՎ-ում ոչ հայանպաստ զեկույցի վերաբերյալ: Իսկ նա որոշել է եւս մի քանի օրով ձգել այդ պահը: Թերեւս հույս ունի, որ մի քանի օրում կրքերը կհանդարտվեն: