Ալիև-Սարգսյան հանդիպումից առաջ իրավիճակը սահմանում մի փոքր լարված է. Մովսես Հակոբյան

Ալիև-Սարգսյան հանդիպումից առաջ իրավիճակը սահմանում մի փոքր լարված է. Մովսես Հակոբյան

Հոկտեմբերի 27-ին Փարզում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջնորդությամբ:



Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը նշել է, որ հանդիպումից առաջ չի ցանկանում որևէ կանխորոշում անել, առավել ևս` հարցի քաղաքական կողմը մեկնաբանել:



Հարցին, որ սովորաբար նախագահների հանդիպումից առաջ սահմանին իրավիճակը լարվում է հիմա ի՞նչ իրավիճակ է տիրում, Հակոբյանը հաստատել է, որ այո, իրավիճակը մի փոքր լարված է: «Ինչպես միշտ` հանդիպումից առաջ մի փոքր լարված է, բայց վերահսկելի է»,- ասել նա: