«Եվրանեսթ»-ում ադրբեջանցիների «անհամությունները» չեզոքացրել են հայ պատվիրակները

«Եվրանեսթ»-ում ադրբեջանցիների «անհամությունները» չեզոքացրել են հայ պատվիրակները

Նոյեմբերի 4-6-ը Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացած նիստից վերադարձած հայ պատգամավորներն այսօր ասուլիս տվեցին՝ պատմելով նիստի արդյունքների և իրենց կատարած աշխատանքի մասին։
Նրանք նշեցին, որ տեղի են ունեցել չորս հանձնաժողովների նիստեր, որոնց ակտիվորեն մասնակցել են մեր բոլոր պատվիրակները:




«Առաջինը՝ Քաղաքական հարցերի, ժողովրդավարության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստն էր, որտեղ քննարկվել է 2014-2020թթ. եվրոպական հարևանության գործիքներն ու դրանց կիրառումը Արևելյան գործընկերության անդամ երկրներում: Երկրորդը՝ Տնտեսական հարցերի և ԵՄ մոտարկման քաղաքականության մշտական հանձնաժողովի նիստն էր, որի ժամանակ քննարկվել է Արևելյան գործընկերության անդամ հանրապետություններում կոմունիկացիոն խնդիրներին վերաբերող զեկույցի նախագիծ: Հաջորդ՝ Էներգետիկ անվտանգության հանձնաժողովում քնարկվել է նորացվող էլեկտրաէներգիայի և դրա հնարավորությունների վերաբերյալ զեկույցը։ Իսկ չորրորդ՝ Սոցիալական, կրթության, գիտության, մշակույթի հարցերին առնչվող մշտական հանձնաժողովում էլ միջմշակութային երկխոսությանն առնչվող խնդիրներ են քննարկվում»,- ասաց «Եվրանեսթ»-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:




Պատվիրակության անդամ Ալեքսանդր Ազրումանյանն էլ ասաց, որ ադրբեջանցի պատվիրակները փորձում էին ամեն կեչրպ քաղաքականացնել ցանկացած հարց և փոփոխություններ մտցնել, որոնք սակայն, հաջողությամբ չեն պսակվել և մեր պատվիրակներին հաջողվել է ձախողել ադրբեջանցիների «պլանները»։
Թևան Պողոսյանն էլ հավելեց, որ այդ երկու օրվա իրավիճակն այնպես էր, որ նիստը վարում էին Հայաստանի պատվիրակները, հարցեր էին տալիս մեր պատվիրակները, արձագանքում էին Հայաստանի պատվիրակները, այսինքն՝ հիմնական ակտիվությունը հենց մեր պատվիրակների կողմից էր։




Hraparak.am-ի հարցին, թե հատկապես ո՞ր հարցերում են փորձել քաղաքականացնել և փոփոխություններ մտցնել ադրբեջանցիները, որը կանխվել է, Ազրումանյանը մանրամասնեց․ «Անհնար է պատերացնել մեկ միջազգային ֆոռում, որտեղ կա մեկ հայաստանցի պատվիրակ և մեկ ադրբեջանցի պատվիրակ, որ Ղարաբաղյան հարցը չարծարծվի։ Ադրբեջանը ցանկություն ունի, չբավարարվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընացի արդյունքներից, մշտապես փորձել է 1992 թվականից սկսած՝ է տարբեր միջազգային կառույցներ միմյանց դեմ աշխատեցնել և դրանով կարողանալ շահ տանալ»։
Արզումանյանը նաև նշեց, որ իերնց նպատակը մշտապես եղել է չեզոքացնել այդ ամենը, ուստի այս բոլոր զեկույցների հետ կապված էլ ինչ-ինչ հարցադրումներ հնչեցվել են ադրբեջանցի պատվիրակների կողմից՝ որին իրենք հակադարձել են, նշելով այն փաստը, որ ամբողջ միջազգային հանրությւոնը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, միահամուռ աջակցություն է ցուցաբերում Մինսկի խմբի բանակցային գործընթացին և հայտարարում է, որ դա միակ ֆորմատն է, որում պետք է հարցը քննարկվի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ