Չի կարելի ժողովրդին շոկի մեջ պահել | տեսանյութ

Չի կարելի ժողովրդին շոկի մեջ պահել | տեսանյութ

«Համոզված եմ, որ մարդիկ հասկացան, որ չի կարելի մեր ժողովրդի բախտի հետ խաղալ, շոկի մեջ պահել մարդկանց, թե դոլարը դառնալու է 700-800 դրամ»,- այսօր սուպերմարկետներում շրջայցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Հովիկ Աբրահամյանը նաեւ նշեց, որ դրամի փոխարժեքն արդեն կայունանում է, իսկ սպեկուլյանտները կպատժվեն:



«Առաջիկա շաբաթում իրական կուրսը կլինի, մենք ոչ մի միջամտություն չենք կարող անել, մենք բոլորին փորձում ենք բերել օրենքի դաշտ, անհիմն թանկացնողներին պատասխանատվության ենթարկել, պատասխանատվության պետք է ենթարկենք դոլար-դրամ փոխարժեքով զբաղվող սպեկուլյանտներին»,-ասաց վարչապետը՝ նշելով, որ նախորդ օրվա շոկն անհիմն էր և չի կարող կանխատեսել ամանորյա տոնական` 12 օրերից հետո դոլար-դրամ տատանումները եւ գների բարձրացման նոր անակնկալները։