Քննարկումներից հետո եռյակը կներկայացնի հետագա անելիքները. Իվետա Տոնոյան

Քննարկումներից հետո եռյակը կներկայացնի հետագա անելիքները. Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Հանրապետության առաջին Նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:



Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։



Հաղորդագրության մեջ ասվում է. «Եռյակի շրջանակներում տեղի են ունենում երկկողմ հանդիպումներ, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի ելույթից հետո Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի քննարկումն է:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը:



Քիչ անց տեղի է ունենալու նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ:



Այս ձևաչափի քննարկումները շարունակվելու են ևս մեկ-երկու օր, որից հետո եռյակը հասարակությանն է ներկայացնելու հետագա անելիքները»: