Ժպիտս թող լինի պատասխան

Ժպիտս թող լինի պատասխան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ի պատասխան հարցի՝ կգտնվե՞ն արդյոք ԲՀԿ-ում մարդիկ, ովքեր կլքեն նավը,  երկու անգամ ընդգծեց, որ իր ժպիտն է այդ հարցի պատասխանը:



Չի բացառվում, որ Տիգրան Ուրիխանյանը շարունակի ժպտալ և այն էլ երկար: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) քաղխորհրդի նիստից անմիջապես հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը խմբակցությունից դուրս գալու (հետևաբար՝ նաև կուսակցությունից) դիմում է գրել ու լքել ԲՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը:



Խոսակցություններ կան նաև, որ արդեն իսկ ավելի քան 8 պատգամավոր պատրաստվում է լքել խմբակցությունը, այդ թվում՝ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Աբրահամ Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը, և այլք: