«Խարթախ դաթախազ, բադասխան ես տալու»

«Խարթախ դաթախազ, բադասխան ես տալու»

Րաֆֆի Հովհաննիսյանը, 2013-ի ապրիլի 9-ին Ազատության հրապարակում դիմելով նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, գոռում էր. «Խարթախ դաթախազ, բադասխան ես տալու»: Ժամանակը կարծես բուժել է վերքերը, նրան այլեւս ոչինչ չի խանգարում իր իսկ բնութագրած «խարդախի» հետ սեղանակցելու: «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կազմակերպած Սուրբ Զատիկի հոգեւոր արարողությանը մասնակցել է նաեւ «Ժառանգության» առաջնորդը: Թերեւս, ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ Աղվան Հովսեփյանին Մեծ պահքի շրջանում ներել է: Արարողությանը մասնակցել է նաեւ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ով Հովսեփյանի եկեղեցու խաչի քավորն է: