Օձը չի կարող չխայթել կամ՝ Դավութօղլուն հիշել է Մինսկի խումբը

Օձը չի կարող չխայթել կամ՝ Դավութօղլուն հիշել է Մինսկի խումբը

«Այն փաստը, որ Հայաստանում են լինելու Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, կասկածի տակ է դնում Մինսկի խմբի անկողմնակալությունը»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։



Դավութօղլուն անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որտեղ ՌԴ նախագահը Հայոց ցեղասպանությունը համարում է «մարդկության պատմության ընթացքում ամենասարսափելի եւ ողբերգական իրադարձություններից»: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հայտարարության հետ կապված անհրաժեշտ դիվանագիտական քայլեր կձեռնարկվեն։