Գուցե վիրահատության «փաստն» ընդամենը իր բացակայությունն արդարացնելու համա՞ր է մտածվել

Գուցե վիրահատության «փաստն» ընդամենը իր բացակայությունն արդարացնելու համա՞ր է մտածվել

Երեկ տեղեկացանք, որ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի 100-ամյակի միջոցառումներին՝ վիրահատվել է: Նրա մերձավոր շրջապատից հայտնեցին, որ 2 օր առաջ, Գերմանիայում, նա ենթարկվել է բավականին թեթեւ միջամտության: Թեեւ տարօրինակ է, որ առողջ ապրելակերպ վարող եւ սպորտով զբաղվող Քոչարյանի մոտ առողջական խնդիրներ են առաջացել եւ հենց ապրիլի 24-ի նախօրեին: Գուցե վիրահատության «փաստն» ընդամենը իր բացակայությունն արդարացնելու համա՞ր է մտածվել: Մանավանդ այս օրերին Հայաստանում են մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ նախագահներ, որոնց հետ շփվելու հնարավորություն նա չէր ունենալու: Չէր ցանկանա նաեւ հուշահամալիր այցելել որեւէ այլ ժամի: