Բակո Սահակյանն ընդունել է Աբխազիայից և Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին

Բակո Սահակյանն ընդունել է Աբխազիայից և Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ընդունել է 2015թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Աբխազիայից և Մերձդնեստրից Արցախ ժամանած դիտորդներին:



Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բակո Սահակյանն իր խոսքում նշել է, որ Արցախում հատուկ տեղ են հատկացնում Աբխազիայի և Մերձդնեստրի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու խորացմանը` այն կարևորելով պատմական, քաղաքական և բարոյական տեսանկյուններից: