Թուրքիան եւ Հունաստանը քննարկել են Էգեյան ծովում համագործակցության հարցը

Թուրքիան եւ Հունաստանը քննարկել են Էգեյան ծովում համագործակցության հարցը

Թուրքիան եւ Հունաստանը քննարկել են Էգեյան ծովում անվտանգության ոլորտում համագործակցելու հարցը։ Այս մասին մայիսի 12-ին Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն իր հույն գործընկեր Նիկոս Կոտզիասի հետ հանդիպման ժամանակ։



«Մենք քննարկել ենք այն քայլերը, որոնք կարող է անել մեր երկիրը Էգեյան ծովում ռազմական ակտիվության անցանկալի արդյունքներից խուսափելու եւ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար»,- մեջբերում է Չավուշօղլուին ՏԱՍՍ-ը։



Թուրքիան չի ճանաչում Հունաստանի օդային գոտու 10 մղոնանոց սահմանը՝ համարելով, որ հունական օդային տարածքը սահմանափակվում է 6 ծովային մղոնով։ Դրա հետեւանքով թուրքական կործանիչները պարբերաբար ներթափանցում են Աթենքի թռիչքային պատասխանատվության տակ գտնվող գոտի, որին ի պատասխան՝ Հունաստանը օդ է հանում իր կործանիչները։