ԵՏՄ տարածքում՝ առանց ռոումինգի

ԵՏՄ տարածքում՝ առանց ռոումինգի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2017թ.-ից հետո կարող է չեղյալ համարել ԵՏՄ տարածքում գործող բջջային օպերատորների ռոումինգի վճարը։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Կուրիլչիկը։



«Մենք առաջարկում ենք նախապատրաստել 2016-2017թթ. ընթացքում ԵՏՄ տարածքում ռոումինգի սահմանային գնի որոշման նախագիծը, որին պետք է հետեւի ռոումինգի վերացումը»,- ասել է նա լրագրողներին, փոխանցում է РИА Нвжвсти-ն։



Նա նշել է նաև, որ ռոումինգի վճարը հանելու աշխատանքներ է տարվում նաեւ Եվրամիությունում։