Զինվորը կրակել է իր ծնոտին. հարուցվել է քրեական գործ

Զինվորը կրակել է իր ծնոտին. հարուցվել է քրեական գործ

Հունիսի 11-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել է ժամկետային զինծառայող` 1995թ. ծնված Էդգար Գենադիի Մելքոնյանը:



Ըստ Քննչական կոմիտեի հաղորդած նախնական տվյալների, շարքային Էդգար Գենադիի Մելքոնյանը «իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք»:



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) կայազորային քննչական բաժիններից մեկում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: