Մեղադրում են փողերի յուրացման մեջ

Մեղադրում են փողերի յուրացման մեջ

Արագածոտնի մարզի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի բաժնի պետ Կ. Հ.-ին մեղադրում են փողերի յուրացման մեջ: Մեր տեղեկություններով՝ փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը դիմել է քննչական՝ նշելով, որ Աշտարակի բնակիչ Կ. Հ.-ն, ով ՏԿԱԻՆ-ի բաժնի պետն է, ի սկզբանե նպատակ չունենալով «Ֆորդ-Ֆյուժն» մեքենան հանձնել իր վստահորդ ԻԻՀ քաղաքացի` «Քոլեեգս Թաուեր» ՍՊԸ տնօրեն Ֆարշադ Աբասի Ղասեմլուին, առքուվաճառքի պայմանագիր ձեւակերպելու փոխարեն նրան տվել է մեքենան վարելու լիազորագիր, փոխարենը փոխանցումով ստացել է գումարը: Դրանից հետո պաշտոնյան հետ է վերցրել մեքենան՝ յուրացնելով ստացած գումարը: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: