Քիմ Քարդաշյանը` Շինեդ Օ’Քոնորի հերթական թիրախ

Քիմ Քարդաշյանը` Շինեդ Օ’Քոնորի հերթական թիրախ

lenta.ru-ից տեղեկանում ենք, որ իռլանդացի երգչուհի, պարբերական սկանդալներով վաղուց աչքի ընկնող Շինեդ Օ’Քոնորը իր խոր վրդովմունքն է արտահայտել` Rolling Stone երաժշտական ամսագրի հուլիսյան համարի շապիկին Քիմ Քարդաշյանի լուսանկարի հայտնվելու կապակցությամբ:



«Ի՞նչ է անում այդ ***** [պոռնիկը] Rolling Stone-ի շապիկին: Երաժշտությունը պաշտոնապես մեռավ: Ո՞վ կմտածեր, որ այն կսպանի Rolling Stone-ը», - գրել է Քոնորը Facebook-ի իր էջում:



Սկանդալարահույց իռլանդուհին առաջին անգամ չէ, որ քննադատության է երթարկում շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: 2013-ի հոկտեմբերին նա բաց նամակ էր գրել ամերիկյան փոփ-աստղ Մայլի Սայրուսին, որում նրան կոչ էր անում ինքն իր հանդեպ հարգանք տածել և չնկարահանվել մերկ վիճակում:



Իսկ Քոնորի կատարմամբ ամենաաղմկալի սկանդալը տեղի ունեցավ հեռավոր 1992ին, երբ Saturday Night Live հեռուստահաղորդման ժամանակ նա ուղիղ եթերում` որպես բողոքի նշան կաթոլիկ եկեղեցու վարած քաղաքականության դեմ, պատռեց Հռոմի պապ Հոհաննես Պողոս 2-րդրի լուսակարը` «Պայքարեք իսկական թշնամու դեմ» խոսքերով:
Հավելենք, որ Շինեդ Օ’Քոնորը մինչ այժմ թողարկել է ավելի քան 10 ալբոմ և 30 սինգլ: Նրան համաշխարհային հառչակ բերեց Nothing Compares 2 U երգը: 



http://lenta.ru/news/2015/07/15/rollingstone/