Ջիգյարով գալիս են ու ասում, որ այո՛,Վոլոդյան մեր հրամանատարն է

Ջիգյարով գալիս են ու ասում, որ այո՛,Վոլոդյան մեր հրամանատարն է

«Վերջին շրջանում մարդիկ կարծում էին, թե Վոլոդյա Ավետիսյանին մոռացության ենք մատնել ու խնդիրների շատությունից այլևս չենք զբաղվում արդարության համար պայքարող գնդապետի խնդրով: Նա էլ նստած է, դէ կնստի իր 6 ու կես տարին ու վերջ: Բայց դա այդպես չէ Վոլոդյաի ընկերները իրենց հոգու մեջ միշտ պահում են այդ նվիրվածությունը»,-Hraparak.am-ի  հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:
Նշենք, որ արդեն չորրորդ օրն է ազատամարտիկները նստացույց են իրականացնում Ազատության հրապարակում: Նրանք պահանջում են վերաքննել գնդապետ Ավետիսյանի դեմ հարուցված գործը և ազատ արձակել նրան:
«Ազատամարտիկների հոգու միջից մի տեսակ ռեալ ու կոնկրետ վերակենդանացման պրոցես է գնում, շատ հետաքրքիր ու նոր մարդիկ են միանում պայքարին: Նախկինում պառակտված, ազատամարտիկների այլախոհ թևը նույնպես միանում է: Որոշ ազատամարտիկներ ջիգյարով գալիս են ու ասում, որ այո՛, Վոլոդյան մեր հրամանատարն է եղել ու մենք էլ միանում ենք պայքարին»,-ասաց Սարուխանյանը:
Սարուխանյանը կրկին անգամ ընդգծեց, որ նստացույցը անժամկետ է ու քանի, որ նպատակային պայքար է, ապա կամաց-կամաց արդյունք կգրանցի:
Գագիկ Սարուխանյանը նկատեց նաև, որ իրավական կամ քաղաքական ուժերից ոչ մեկը դեռ չի մոտեցել իրենց: