ԼՂՀ Ժողովրդավարական կուսակցությունը Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ է դարձել

ԼՂՀ Ժողովրդավարական կուսակցությունը Եվրոպական ազատ դաշինքի ասոցացված անդամ է դարձել

ԼՂՀ Ժողովրդավարական կուսակցությունը միացել է Եվրոպական ազատ դաշինքին որպես ասոցացված անդամ: Այդ մասին սեպտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական ազատ դաշինքի ղեկավար Ֆրանսուա Ալֆոնսին՝ հավելելով, որ այդ փաստն ամրագրվել է համատեղ հռչակագրում, որը ստորագրվել է Ստեփանակերտում:



Եվրոպական ազատ դաշինքի գլխավոր նպատակը, Ֆրանսուա Ալֆոնսիի խոսքով, մարդու իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն է: «Մենք դրանով զբաղվում ենք Եվրոպական միության ներսում, օրինակ՝ շոտլանդիայի եւ Կատալոնիայի դեպքում: Բայց որոշել ենք ավելի հեռուն գնալ եւ պաշտպանել այն ժողովուրդների ինքնորոշման իավունքը, որոնք եվրոպական են համարվում, եթե անգամ ԵՄ անդամ չեն: Այդպիսին է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի դեպքում»,- ասել է Ալֆոնսին: Ստորագրված հռչակագիրը, ըստ նրա, ենթադրում է քաղաքական համագործակցություն, դա վերաբերելու է Եվրախորհրդարանի 12 պատգամավորների:



«Դա, կարելի է ասել, լինելու է Լեռնային Ղարաբաղի ձայնը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքը վերջնականապես ճանաչվի»,- ասել է Ալֆոսնին՝ հույս հայտնելով, որ Եվրոպական ազատ դաշինքը կկարողանա նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: