Ժերար Դեպարդիե և Իվան Ահեղ

Ժերար Դեպարդիե և Իվան Ահեղ

Դերասան Ժերար Դեպարդիեն ցանկություն է հայտնել կինոյում մարմնավորել Իվան Ահեղի կերպարը: Այս մասին Դեպարդիեն հատնել է Россия 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:



Այժմ նա Իվան Ահեղի կերպարը մարմնավորում է Սերգեյ Պրոկոֆևի օրատորիայում: Ի դեպ, բոլոր բառերը դերասանը արտասանում է ռուսերենով: «Սովորել են ֆոնետիկ սկզբունքով: Մնում է հավաքեմ ուժերս և ռուսերեն սովորեմ», - ասել է Դեպարդիեն:



Իր խոսքով` ինքն իրեն արդեն զգում է որպես ռուս, սիրում է ռուսական գրականությունն ու փիլիսոփայությունը: Դերասանը նշել է, որ հոգնել է ամերիկյան բլոկբաստերներից և կարծում է, որ «պետք է վերադարձնել ազգային ինքնությունը»: