Ալեքսանդր Սակուրովի «Ֆրանկոֆոնիան» հատուկ մրցանակի է արժանացել Վենետիկի միջազգային կինոփառատոնում

Ալեքսանդր Սակուրովի «Ֆրանկոֆոնիան» հատուկ մրցանակի է արժանացել Վենետիկի միջազգային կինոփառատոնում

Սեպտեմբերի 12-ի երեկոյան միջազգային ժյուրին` ֆրանսիացի Ժան-Ժակ Անոյի գլխավորությամբ կհրապարակի Վենետիկի 72-րդ կինոփառատոնի հաղթողների անունները, ինչին դեռ hraparak.am-ը կանդրադառնա: Իսկ մինչ այդ կինոստուգատեսի եվրոպական և միջերկրածովյան կինոքննադատների ֆեդերացիան (FEDEORA) ռուսաստանցի կինոռեժիսոր Ալեքսանդր Սակուրովի «Ֆրանկոֆոնիա» ֆիլմն անվանել է մրցութային ծրագրում ներկայացված լավագույն եվրոպական ֆիլմ: Այս մասին հաղորդում է «euromag.ru»-ն:



«Ֆրանկոֆոնիան» բարդ ֆիլմ է, որը հետազոտում է եվրոպական մշակույթի թեման զարմանալի, ինչ-որ տեղ` հակասական սակայն ամբողջությամբ պոետիկ ոճով», - ասված է Ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:



«Ֆրանկոֆոնիան» պատմում է Փարիզում 1940-ականների օկուպացիայի տարիներին Լուվրի գլուխգործոցների պահպանման մասին: Ֆիլմումփաստագրական խրոնիկան զուգորդվում է խաղարկային տեսարաններով, որոնցում գլխավոր հերոսներ են դառնում թանգարանի այդ ժամանակվա տնօրեն ֆրանսիացի Ժակ Ժոժարը (Լուի-Դո դե Լանկեսեն) և գերմանացի Ֆրանց Մետերմիխը (Ջոան Կորտալս Ալտս), ով պատասխանատու էր օկուպացված տարածքներոմ արվեստի գործերի պահպանման համար: