Ուիթնի Հյուսթոնը «ելույթ կունենա» հոլոգրաֆիկ պատկերմամբ

Ուիթնի Հյուսթոնը «ելույթ կունենա» հոլոգրաֆիկ պատկերմամբ

Ուիթնի Հյուսթոնի քույրը` ՓԵթ Հյուսթոնը որոշել է երգչուհուն բեմ վերադարձնել: Փեթը խոստացել է, որ 2016-ին կստեղծվի երգչուհու հոլոգրաֆիկ պատկերը: Այդ մասին հաղորդում է «lenta.ru»-ն:



Նշվում է, որ վիրտուալ երգչուհին «ելույթ կունենա ամերիկյան խոշորագույն քաղաքում»:
Համերգը նախատեսվում է հեռարձակել հեռուստատեսությամբ և համացանցում: Եթե դեբյուտը հաջող ստացվի, չի բացառվում, որ երգչուհու հետմահու համերգային շրջագայությունը կազմակերպվի:



Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012-ի փետրվարի 11-ին, Լոս Անջելեսում` նրա մարմինը գտել էին հյուրանոցային համարի լոգասենյակում։