Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվեց պատասխանել Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մեր հարցին (տեսանյութ, լուսանկարներ)

Գերմանիայի արտգործնախարարը հրաժարվեց պատասխանել Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ մեր հարցին (տեսանյութ, լուսանկարներ)

Քիչ առաջ Բրանդենբուրգի մայրաքաղաք Պոտսդամի հայտնի Սանսուսի թագավորական պալատ ժամանեց Գերմանիայի Դաշնության արտգործնախարար  Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նա այստեղ է ժամանել՝ մասնակցելու ամենամյա M100 Sanssouci Colloquium-ին։ Նշենք, որ այս տարի համաժողովը նվիրված է Պոտսդամի հայտնի համաձայնագրի 70-ամյակին։ Այստեղ է նաև ֆրանսիական Շառլի Հեբդո պարբերականի խմբագիր Ժերար Բիարը։



Գերմանիայի արտգործնախարարը մինչև համաժողովի մեկնարկը ոտքի վրա ճեպազրույց ունեցավ գերմանացի լրագրողների հետ՝ պատասխանելով ժողովրդավարությանն ու պրոպագանդային վերաբերող մի քանի կարճ հարցի։ Դրանից հետո Hrapараk.am-ը ևս փորձեց հարց ուղղել Շտայնմայերին կապված Ցեղասպանության ճանաչման հետ։ Մենք ներկայացանք, որ Հայաստանից ենք և նրան հիշեցրինք, որ ամիսներ առաջ Գերմանիայի Բուդեսթագի մի շարք պատգամավորներ առաջարկում էին 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն անվանել, և ինքը՝ Շտայնմայերն էլ աջակցել էր այդ տեսակետն ունեցող պատգամավորներին։ Առաջարկությւոնը, սակայն, ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չդրվեց քննարկման և չընդունվեց Բունդեսթագի կողմից։ Ուստի մենք հետաքրքրվեցինք արտգործնախարարից, թե երբ է Գերմանիան ճանաչելու Հայոց ցեղասպանությունը կամ արդյոք պատրաստվու՞մ է ճանաչել, թե՞ ոչ։ Պարոն Շտայնմայերը լսեց մեր հարցը, սակայն չցանկացավ պատասխանել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ