ՕԵԿ-ին հարմար չի եղել

ՕԵԿ-ին հարմար չի եղել

Անցած ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցներին ՕԵԿ խմբակցության բացակայության փաստը մեկնաբանվեց իբրեւ «բոյկոտ» եւ քաղաքական ակցիա՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացով պայմանավորված. իբր ՕԵԿ-ում ուզում էին ցույց տալ, որ եթե իրենց առաջարկները հանձնաժողովը չընդունի, իրենց հետ հաշվի չնստի, ավելի մեծ «ջրբաժանն» անխուսափելի է լինելու: Այս ենթադրությունն ավելի խորացրեց ՕԵԿ-ականների լռությունը, սակայն երեկ ՕԵԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը վստահեցրեց, որ իրականում այդ օրը ՕԵԿ-ական պատգամավորներից եւ ոչ մեկին հարմար չի եղել ներկայանալ խորհրդարան. Բիշարյանը վատառողջ է եղել, մյուսներն էլ՝ զբաղված: