Ասադը պատրաստ է հեռանալ, եթե...

Ասադը պատրաստ է հեռանալ, եթե...

Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը խոսել է իր հնարավոր հրաժարականի մասին:



Ռուսաստանյան Russia Today-ի փոխանցմամբ` Ալ-Ասադը հայտարարել է, որ չի հապաղի հեռանալ իր պաշտոնից այն դեպքում, եթե դա կհանգեցնի երկրի ներսում ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծմանը:



Բաշար ալ-Ասադը Սիրիայի Նախագահն է արդեն 15 տարի: Նրա հրաժարականը արդեն մի քանի տարի է Թուրքիայի և արևմտյան տերությունների առաջնորդների պահանջն է, որոնք Սիրիայի ճգնաժամի լուծումը տեսնում են Ալ-Ասադի հեռացումով: