30-ամյա տղամարդը խմել է, այնուհետեւ փորձել ինքնասպան լինել

30-ամյա տղամարդը խմել է, այնուհետեւ փորձել ինքնասպան լինել

Բաղրամյան գյուղում օրերս 30-ամյա մի տղամարդ ինքնասպանության փորձ է կատարել: Երեկոյան ժամը 11-ի սահմաններում տղամարդը միայնակ իրենց տան բակում ոգելիչ խմիչք է օգտագործել և  շեղբով վնասել է իր մարմնի տարբեր մասերը: Նրան տեղափոխել են «Արտաշատի» բժշկական կենտրոն:



Ինքնասպանության փորձ կատարած տղամարդը բազմակի կտրվածքներ, վերքեր է ունեցել, ինչպես նաև արյունային արտադրություն: Վնասվածքները հիմնականում եղել են տղամարդու ձեռքերի, որովայնի և կրծքավանդակի հատվածում:



«Արտաշատի» բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ տղամարդուն արդեն դուրս են գրել հիվանդանոցից՝ կանգնեցրել են արյունահոսությունը, մշակել վերքերը և դուրս գրել, քանի որ կտրվածքները խորը չեն եղել: