«Չե՛ք անցկացնին» և «Հանրային փրկության ճակատը» չի բացառվում՝ պայքարեն միասին

«Չե՛ք անցկացնին» և «Հանրային փրկության ճակատը»  չի բացառվում՝ պայքարեն միասին

Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Հանրային փրկության ճակատին» միացած Հիմնադիր խորհրդարանի համար պարզից էլ պարզ էր, որ ԱԺ-ում Սահմանադրական բարեփոխումների նախագիծը անցնելու էր: 



Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը Hraparak.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք «Ազգային փրկության ճակատի» հետ միասին շարունակելու են իրենց պայքարը և պատրաստվում են ժողովրդին մոբիլիզացնել, ոտքի հանել ու քաղաքացիական անհնազանդության գործողություններով վռնդել ռեժիմին:



«Սահմանադրությանը ոչ ասելու հարցում ժողովուրդը ոտքի չի կանգնի, դա պետք է ի նկատի ունենալ, մենք ռեժիմի հեռացնեելու նպատակի շուրջ ենք մարդկանց համախմբելու»,-ասաց Ավետիսյանը:



«Հանրային փրկության ճակատին» միացած ԱԻՄ առաջնոր Պարույր Հայրիկյանն էլ ասում է, որ «Չե՛ք անցկացնի» և «Հանրային փրկության ճակատ» նախաձեռնությունները, չնայած առկա որոշակի սկզբունքային տարաձայնություններին, պատրաստ են հանդես գալ միասնական ճամբարով։



««Հանրային ճակատը և «Չեք անցկացնին» սահմանադրության հարցում ունեն միասնական դիրքորոշում, իսկ մյուս հարցերում դեռևս հայտնի չէ, թե տարաձայնությունը ինչումն է: Սահմանադրական դիրքորոշումների վերաբերյալ երկուսի տեսակետներն էլ նույն է, այսինքն թույլ չտալ, որ գործը հասնի հանրաքվեի: Այսօր այս կամ այն չափով գործում են պայմանականօրեն ՈՉ-ի ճակատ կոչվող երկու միավորումներ։ Նախանշվում է նաեւ երրորդի ստեղծումը։ Առաջին հայացքից բոլորին մտահոգում է «Սահմանադրական դավադրություւնը», սակայն ինչպես միշտ, կան նաև այլ նկատառումներ, որոնց շեշտադրումը թեեւ խանգարում է ՈՉ-ի նպատակասլաց աշխատանքներին, սակայն չի էլ օգնում այլ նպատակադրումների, օրինակ, հրատապ իշխանափոխության իրականացմանը։ Ամեն ոք պետք է հասկանա, որ մեր ազգային-քաղաքական կյանքում արմատական փոփոխութիւնների առաջին քայլը այս դավադրութեան կանխումն է»,- ասաց Հայրիկյանը: